четверг, 26 сентября 2013 г.

Թեղենիսի բարձունքի հաղթահարում և ֆոտոպլեներ բարձրունքին














ՀՀ անկախության օրը հաղթահարեցինք Թեղենիսի լեռը և բարձունքին իրականացրեցինք ֆոտոպլեներ, շատ հետաքրքիր անցավ օրը, չնայած նրան, որ ջուր չունեինք, բայց լավ էր: Մենք այդ օրը մի բարձունք չհաղթահարեցինք, այլ միանգամից 3 բարձունք, մենք սկզբում մտանք մի կիսաքանդ եկեղեցի, աղոթեցինք, երգեցինք ու երբ դուրս եկանք  նախաճաշեցինք:
Մենք որոշեցինք ճանապարհը փոխել ու գնալ անտառի միջով, մի հիանալի տեսարան էր անտառի միջից: Լեռն ուներ 2851 մետր բարձրություն, բայց մենք հաղթահարեցինք լեռը ու լեռի բարձունքին արեցինք ֆոտոպլեներ:

среда, 25 сентября 2013 г.

Орел


Орел свил себе гнездо на большой дороге, вдали от моря, и вывел детей.
Один раз подле дерева работал народ, а орел подлетал к гнезду с большой рыбой в когтях. Люди увидали рыбу, окружили дерево, стали кричать и бросать в орла каменьями.
Орел выронил рыбу, а люди подняли ее и ушли.
Орел сел на край гнезда, а орлята подняли свои головы и стали пищать: они просили корма.
Орел устал и не мог лететь опять на море; он спустился в гнездо, прикрыл орлят крыльями, ласкал их, оправлял им перышки и как будто просил их, чтобы они подождали немного. Но чем больше он их ласкал, тем громче они пищали. Тогда орел отлетел от них и сел на верхний сук дерева. Орлята засвистали и запищали еще жалобнее.Тогда орел  вдруг сам громко закричал, расправил крылья и тяжело полетел к морю. Он вернулся только поздно вечером: он летел тихо и низко над землею, в когтях у него опять была большая рыба. Когда он подлетал к дереву, он оглянулся,— нет ли опять вблизи людей, быстро сложил крылья и сел на край гнезда.Орлята подняли головы и разинули рты, а орел разорвал рыбу и накормил детей.


Արծիվը պատրաստեց բույն ծովից հեռու և ունեցավ ձագեր:Մի օր ծառի մոտ աշխատում էին մարդիկ արծիվ թռավ բույն մեծ ձուկը ճանկերում.Մարդիկ դեսան ձուկը և շրջապատեցին ծառը սկսեցի գոռալ և քարեր շպրտել դեպի արծիվը.Արծիվը բաց թողեց ձուկը, իսկ ժողովուրդը վերցրեց ձուկը ու գնաց.Արծիվը նստեց բույնի ծայրին արծվիկները գլուխները հանեցին ու սկսեցի ծվծվալ նրանք ուտելիք եին ուզում.Արծիվը հոգնել էր և էլ չէր կարող թրչել ծով նա իջավ բույնի մեջ , թաքցրեց երեխաններին  իր թևերով, սիրեց իրենց , ուղեց ձագերի թևիկներըև խնդրեց որ մի  քիչ սպասեն .Բայց ինչքան նա իրենց գուրգուրում էր այդքան նրանք ավելի շատ էին բողոքում.
Այդ ժամանակ արծիվը թռավ նրանցից ու նստեց ամենամեծ չորացած ծառին.
Երեխանները ավելի շատ սկսեցին բողոքել.
Այդ ժամանակ արծիվը  հանկարծ նա բարձր գոռաց  պատրաստեց թևերը և հոգնաց թռավ  ուղիղ ծովը.Նա վերադարձավ շատ ուշ երեկոյան  նա թռչում եր լուռ ու ցածր երկրի վրա , ճանկերում նորից մեծ ձուկ էր.
Երբ նա մոտենում էր ծառին նա նայեց կա մարդ , նա շուտ  կանգնեց ծառի  արծիվիկները բարձրացրեցին գլխները  ու բացեցին բերանները, իսկ արծիվը պատրեց ձուկն ու կերակրեց երեխաններին.



Солнце



Солнце огромный шар.И луна огромныйшар.И звезды-огромный шар.Звезды точенками только потому, что до них уж очень далеко. Солнце состоит из огня, из одного огня. Ничего твердого в нем нет. Звезды очень похожи на наше Солнце. Они тоже из огня. Звезды, как и Солнце, огромные  шары. Многоие из них даже больше Солнца. Просто Солнце к нам ближе. Поэтому оно и кажется большим. Оно поэтомы и ярко сьетит от них слабый, и тепла совсем нет. Луна тоже шар.Но луна каменный шар, твердий, холодный, как Земля. Луна сама не светится. Не могут же холодные камни быть фонарями. Луна видна не небе только потомы, что ее освещает Солнце.
.Погасни Солнце-погаснет и Луна.Небесные тела в космосе находятця очень далеко одно от другого.Ближе всего к нам Луна.Но даже до Луна самолет ТУ-154 летел бы две недели не останавниваясь.Даелко Луна.И все же она намного ближке к нам,чем все остольные небесные тела.Ее часто называют ''опутником Земли''.А все остальные небесные тела во много раз дальше .До солнца на сомолете пришлось бы летет пятнадцать лет!Сели в сомолет школьники ,а вылезли бородатые дяди.До звезды с такой скоростью вообще не долететь.Пролетишь только самое началось пути,а уже састаришься.Какой огромный космос!

Պարզվում է, որ արևը հսկայական գունդ է: Լուսինն էլ է հսկայական գունդ: Եվ աստղերը նունպես: Աստղերը թվում են կետիկներ, որովհետև նրանք մեզնից շատ հեռու են: Արևը բաղկացած է կրակից, միմիայն կրակից: Նրա մեջ ոչ մի պինդ բան չկա: Աստղերը շատ նման են մեր արևին, նրանք նույնպես կրակից են: Աստղերը Արևի նման հսկա գնդեր են: Նրանցից շատերը  նույնիսկ մեծ են արևից: Ուղղակի արևը մեզ մի քիչ մոտիկ է, դրա համար էլ այն մեծ է թվում: Այդ պատճառով էլ, պայծառ է շողում և տաքացնում: Իսկ աստղերը մեզնից ավելի հեռու են քան արևը: Այդ պատճառով էլ նրանց լույսը ավելի թույլ է և ջերմություն չկա: Լուսինը նույնպես գունդ է: Բայց լուսինը քարե գունդ է և պինդ, սառը ինչպես Երկիրը: Լուսինը սեփական լույս չունի: Չեն կարող սառը քարերը լինել լուսատուեր: Լուսինը երևում է երկնքում այն պատճառով, որ արևը լուսավորում է նրան: Կմարի արևը, կմարի նաև լուսինը: Երկնային մարմինները տիեզերքում իրարից շատ հեռու են գտնվում: Ամենամոտը մեզ լուսինն է: Բայց,նույնիսկ մինչև լուսին «ՏՈՒ 154»  ինքնաթիռը կթռչեր երկու շաբաթ առանց կանգնելու: Հեռու է լուսինը, բայց ամեն դեպքում բոլոր մնացած երկնային մարմիններից ամենամոտն է մեզ: Նրան հաճախ անվանում են Երկրի արբանյակ: Իսկ բոլոր մնացած երկնային մարմինները շատ անգամ հեռու են: Մինչև արևը ինքնաթիռով կթառնեին 15 տարի: Նստեցին ինքնաթիռ աշակերտներ, դուրս եկան մորուքավոր պարոններ: Մինչև աստղերը այդ արագությամբ չենք կարող հասնել:Կթռչես ճանապարհի միայն սկիզբը, և արդեն կծերանաս: Ինչպիսի անսահման տիեզերք

вторник, 17 сентября 2013 г.

Լոռիում

Բարև ձեզ: Ես Մկրտչյան Միլենան եմ: Եկել եմ  սկաուտական ճամբար,որը գտնվում է  Լոռու մարզի Լերմոնտովո գյուղի մոտ:Առավոտյան` նախաճաշից հետո գնացինք Տանձուտ գետ: Քանի որ ճանապարհ չկար, ճամբարականները ստիպված եղան անցնել գետի միջով, իսկ մի մասին սկաուտներ Մայքն ու Արծիվը և ընկեր Էմանուելը մեզ գրկած անցկացրին գետը: Ճանապարհը այնքան էլ լավը չէր անտառի միջով, քանի որ խոնավ էր. բոլորի կոշիկները կեղտոտվեցին, բայց հաճելի ճամփորդություն  ունեցանք:

понедельник, 16 сентября 2013 г.

Ասա`ի՞նչ գույնն ես սիրում, ասեմ` ով ես դու

Սև

Սև գույնը շատերն են սիրում: Այս գույնն ընտող մարդը միշտ պատրաստ է կռվի, նա լի է կրակով ու կրքով: «Սևի» զգացմունքները լիովին կլանում են նրան: Սա դիմադրության գույնն է, որը առաջ է գալիս ոչ թե սեփական ցանկությամբ, այլ թելադրված է հանգամանքներով կամ այլ մարդկանց կողմից: Ցավոք, սև գույնի սիրահարը միշտ չէ, որ կարող է ճիշտ գնահատել իրավիճակը, ինչի պատճառով պարտվում է և շատ ցավալի տանում պարտությունը: Նրա կյանքում ինտիմը գլխավոր դեր է խաղում, նա շատ կրքոտ է, սիրում է սիրել և լինել սիրված: Անկախ դրված նպատակից` նա մինչև վերջ գնում է դեպի այն:

Մոխրագույն
Մոխրագույնի սիրահարը կարողանում է լուծել անգամ ամենաբարդ խնդիրները, գլուխ է հանում ճշգրիտ գիտություններից և տեխնիկայից: Ընդհանուր առմամբ` մուգ-մոխրագույնը, օրինակ, մաքրող գույն է: Այն հայտնվում է մեր երազներում, երբ մենք առողջանում ենք, կամ լուծվում են սիրային խնդիրները: «Մուգ-մոխրագույնը» սիրում է կարգ ու կանոն, նրա յուրաքանչյուր իր իր տեղում է: Գուցե երբեմն նա ձանձրալի է թվում, սակայն դժվարին պահին միշտ կօգնի: Նա ստեղծագործ անհատ է և կարող է բոլոր ոլորտներում շատ մեծ հաջողությունների հասնել: Աշխարհում ամենից շատ նա վախենում է խնդիրներից, ատում է դրանք և ձգտում է ամեն կերպ խույս տալ դրանցից:

Դարչնագույն
Դարչնագույնի սիրահարները հավասարակշռված են: Նրանք բծախնդիր են և ձգտում են իրագործել միայն ծրագրված պլանները: Նախընտրում է հանգիստ մթնոլորտ, մենակություն և լռություն: Այսպիսի մարդուն բնորոշ են խստությունը հարաբերություններում, հաստատունությունն ու չափավորությունը: Նա սիրում է իշխանությունն ու ձգտում է դրան: Նրա համար ամենակարևորը գետնի վրա ամուր կանգնած լինելն է: Նա հազվադեպ է շրջապատի վրա լավ ազդեցություն թողնում, սակայն դժվար պահին նրա վրա կարելի է հույս դնել:

Կանաչ
Մուգ-կանաչի սիրահարը համառ է և հաստատուն: Իսկ ոսկեգույնի հետ համադրության մեջ այն բիզնեսմենների գույնն է դառնում: «Կանաչը» ձգտում է ապահովել իր նյութական ապահովվածությունը: Նա ինքնամփոփ է և ճնշում է մյուսների էներգիան: Նրա ճաշակն ու նուրբ էությունն օգնում են հասնել ինչպես հոգևոր, այնպես էլ նյութական հարստության: Նման մարդը վայելու է մյուսների վստահությունը:

Կարմիր
Միանշանակ սա կրքոտ մարդ է: Նա խենթանում է առաջնորդ լինելու մտքից: Եվ դա նրան կհաջողվի, եթե միայն նրա էմոցիաները գլուխ չբարձրացնեն: Նա հազվադեպ է տառապում խղճի խայթից, ուստի անիմաստ է նրա գլխին քարոզ կարդալը. նա միայն կզայրանա դրանից: Նա սիրում է կյանքն և շատ հաճախ հասնում է նրան, ինչին ձգտում է:

Մանուշակագույն
Նա, ով սիրում է մանուշակագույնը, արտասովոր մարդ է: Նա ձգտում է ազատության և անկախության, սիրում է անակնկալներ և զիգզագներ: Նա կարող է պասիվ մարդու տպավորություն թողնել, սակայն հոգու խորքում երազում է թևերի մասին, որպեսզի թռչի որքան հնարավոր է բարձր: «Մանուշակագույնը» շատ բարձր ինտելեկտ ունի և սիրում է ամեն կախարդականն ու անհասկանալին:

Վարդագույն
Այն մարդը, ով սիրում է վարդագույնը, ողջ կյանքում ապրում է երազների և հրաշքի սպասումների աշխարհում: Երազում է վեհ սիրո մասին: Նա նուրբ է և քնքուշ: Սիրում է հարմարավետություն: Հաճախ նա այդպես էլ չի հանում վարդագույն ակնոցը: Իսկ ահա իրականության հետ բախումը նրան երկար ժամանակ փակուղի է տանում: Լինում է, որ «վարդագույնը» հուսահատեցնում է շրջապատին, որովհետև գերագնահատում է իր ուժերը: Փոխարենը` անհաջողություններից հետո նա միանգամից հանգստանում է: Այսպիսի մարդը խոստումներ է տալիս ավելի հաճախ, քան հասցնում է իրականացնել դրանք:

Դեղին
Դեղին գույնի սիրահարը կամքի մեծ ուժի տեր է: Սա առյուծ է, ով կարողանում է կենտրոնացնել ուժերն այնտեղ, որտեղ պետք է: Նա կարող է հաջողությունների հասնել և գիտության ասպարեզներում, և անգամ շոու-բիզնեսում: Նա կարողանում է երկար աշխատել, սակայն կարող է և կարգին հանգստանալ ինչպես միայնակ, այնպես էլ սիրած էակի հետ: «Դեղինը» բաց մարդ է, նրա կյանքը լի է վառ պահերով: Նա խելացի է, զգացմունքային, առատաձեռն:

Կապույտ
Եթե մարդ սիրում է կապույտ գույնը` պարզ երկնքի և ծովի գույնը, ապա նա սիրում է ճանապարհորդել: Սա ստեղծագործողների գույնն է: Նման մարդիկ սիրում են կյանքը, սիրում են գեղեցիկ դերեր ստանձնել, սիրում են հաջողությունն ու հեշտությամբ հասնում են դրան: Եթե նրանց աշխատանքը նրանց սրտով է, ապա հասնում են շատ մեծ հաջողությունների: Անմիջական են, չեն սիրում մենակությունն ու ամեն կերպ խուսափում են դրանից:

Սպիտակ

Այսպիսի մարդու երևակայությունը շատ լավ է զարգացած: Նա կարող է հեքիաթ հորինելով ապրել: Սպիտակի սիրահարը երևակայության մեջ ստեղծում է հեքիաթային արքայադստեր կամ արքայազնի կերպար և ուժերը չխնայելով փնտրում է նրան: Նա երազկոտ է: Եթե մի բան նրա դուրը չի գալիս, ապա նա կսկսի ամեն կերպ խուսափել դրանից: