Հետաքրքիր փաստեր

Հետաքրքիր փաստեր երազների մասին

Կույրերի երազները
 Ձեռքբերովի կույրերը տեսնում են պատկերներ երազում: Բնածին կույրերը չեն տեսնում պատկերներ, բայց նրանց երազները չեն զիջում պայծառությամբ: Նրանք երազում զգում են, լսում են և շոշափում են: Տեսնող մարդու համար դա դժվար է պատկերացնել, բայց մարմնի պահանջը հանգստանալու այնքան ուժեղ է, որ այն ֆիզիկապես քնի մեջ պատկերացնում է, այն ինչ կարող է լինել մարդու հետ արթմնի վիճակում:
Երազների 90 տոկոսը մարդը մոռանում է:
Արթնանալուց հետո 5 րոպեի ընթացքում մենք մոռանում ենք մեր երազների կեսը, իսկ 10 րոպեից հետո` 90 տոկոսը: Անգլիացի հայտնի պոետ Սեմուել Թեյլոր Քոլերիջը մի առավոտ արթնացել էր ֆանտաստիկ երազ տեսնելուց հետո: Նա անմիջապես ձեռքն էր առել գրիչը և սկսել պատկերել այդ «հիանալի տեսիլքը, որ երևացել էր իրեն երազում»:  54 տող գրելուց հետո բանաստեղծը հասկացել էր, որ չի հիշում երազի շարունակությունը: «Քուբլա  Խանը», որը այժմ համարվում է համաշխարհային գրականության լավագույն գործերից մեկը, այդպես էլ անավարտ մնաց: Հետաքրքիր է, որ Մերի Շեյլիի աշխարհահռչակ Ֆրանկենշտեյնը ևս ծնունդ է առել իր հեղինակի երազից  հետո:
Բոլոր մարդիկ տեսնում են երազներ
 Բոլոր մարդիկ տեսնում են երազներ, սակայն տղամարդկանց և կանանց երազները տարբերվում են իրարից: Տղամարդիկ հակված են ավելի շատ տեսնել տղամարդկանց, իսկ կանայք` և´ կանանց, և´ տղամարդկանց: Բացի այդ և´ տղամարդկանց, և´ կանանց  օրգանիզմում սեռական բնույթի ռեակացիաներ են տեղի ունենում` անկախ նրանից, թե երազը սեռական է, թե ` ոչ:
Երազները կանխում են հոգեկան ցնցումը
 Վերջերս կատարված փորձի ժամանակ գիտնականները արթնացնում էին ուսանողներին յուրաքանչյուր երազի առաջին փուլում, սակայն, այնուամենայնիվ, հետո նրանց թույլատրում քնել 8 ժամ: Փորձի մանսակիցները զգում էին հոգնածություն, չէին կարողանում կենտրոնանալ, նյարդայնանում էին ու անգամ հալյուցինացիաներ տեսնում փորձից միայն երեք օր անց: Երբ վերջապես ուսանողներին թույլատրվեց քնել,  նրանց քունը տևեց այնքան, որ ընդգրկեց այն ժամանակահատվածը, որ ամեն անգամ արթնացնում էին նրանց գիտնականները:
Մենք երազում տեսնում ենք միայն այն, ինչ գիտենք
 Մեր երազները  լի են անծանոթ դեմքերով; Իսկ դուք գիտե՞ք , որ դրանք այն մարդիկ են, ում դուք ամեն օր տեսնում եք, սակայն չեք հիշում, իսկ ձեր ուղեղը հիշում է: Սարսափելի մարդասպանը կարող է պարզապես լինել այն երիտասարդը, ով լցրել էր ձեր հայրիկի ավտոմեքենայի վառելիքը, երբ դուք դեռ շատ փոքր էիք:  Մենք մեր կյանքում տեսել ենք հարյուր հազարավոր մարդկանց, այնպես որ մենք ունենք անվերջանալի պաշարներ մեր երազների կերպարների համար:
Ոչ բոլորի երազներն են գունավոր
 Հեռատես մարդկանց 12 տոկոսի երազները սև ու սպիտակ են: Մնացած մասի երազները գունավոր են:  Մարդկանց երազների թեմաները մեծ մասը նույնն է. դպրոց, աշխատանք, հետապնդվելը, ընկնելը,  ուշանալը, կենդանի մարդկանց մահանալը և այլն: Սակայն դեռևս անհայտ է, թե արդյոք երազի էմոցիոնալության աստիճանը  ազդո՞ւմ է երազի գունավոր կամ անգույն լինելու վրա, թե` ոչ:
Երազները այն բանի մասին չեն, ինչի մասին են…
 Եթե դուք երազում տեսնում եք ինչ-որ կոնկրետ առարկա, դա չի նշանակում, որ երազը հենց դրա մասին է: Երազները խոսում են նշանների լեզվով: Ձեր անգիտակից մտքերը փորձում են նմանեցնել այդ առարկան մեկ ուրիշի, որին նմանեցնում են: Օրինակ` մրջյունները նման են մեքենաների, որ երբեք կանգ չեն առնում:
Ծխելը թողած մարդիկ  ավելի պայծառ երազներ են տեսնում
 Մարդիկ, ովքեր երկար ժամանակ ծխել են, իսկ հետո թողել, տեսնում են ավելի պայծառ երազներ: Ծխողների, ովքեր չեն ծխել արդեն  1-4 շաբաթ, 33 տոկոսը առնվազն մեկ երազ է տեսնում ծխախոտի մասին: Երազների մեծ մասում այդ մարդին տեսել են իրենց ծխելիս և ունեցել բավականին բացասական զգացումներ, ինչպես, օրինակ, մեղքի զգացում և  խուճապ:  Այդիպիսի երազները հիմնակում  առաջանում էին նիկոտինի բացակայության հետևանքով: Այդպիսի երազները գնահատվում են որպես ավելի պայծառ և համարվում են ծխելը թողելու առաջին վառ ախտանիշներից մեկը:
 2. Արտաքին գործոնները ազդում են մեր երազների վրա
 Սա կոչվում է երազի ընդհանրություն և մի այնպիսի փորձառություն է, որ բոլորս էլ ունեցել ենք, ինչպես, երբ իրական ձայնը լսվել է մեր երազում ու դարձել դրա մի մասը; Նմանատիպ երազների թվին են պատկանում նաև այն դեպեքերը, երբ դուք ֆիզիկապես ուզում եք խմել և երազում տեսնում եք, որ խմում եք մի մեծ բաժակ ջուր:
 1. Դուք անշարժանում եք երազի ընթացքում 
 Անհավատալի է, սակայն երազի ամբողջ ընթացքում մեր մարմինը անշարժանում է` հավանաբար երազի ազդեցությամբ մեր կատարած շարժումները կանխելու համար:  Քնելու ընթացքում նյարդերը նշաններ են ուղղարկում ողնուղեղին, որը ստիպում է ողջ մարմնին հանգստանալ, իսկ այնուհետև մեր մարմինը ամբողջովին անշարժանում է:

Քնի առաջին փուլում արթնանալու դեպքում ավելի հավանական է, որ դուք կհիշեք ձեր երազը, քան մի ամբողջ գիշեր քնելուց հետո
Խռմփացնելու ընթացքում մարդը երազ չի տեսնում
Երեխաները իրենց մասին երազներ չեն տեսնում: Մինչև 7-8 տարեկան երեխաները ավելի շատ մղձավանջներ են տեսնում, քան 7-8 տարեկանից բարձր երեխաները:

Հետաքրքիր փաստեր

Комментариев нет:

Отправить комментарий