Ճամփորդություններ

Թեղենիսի բարձունքի հաղթահարում և ֆոտոպլեներ բարձրունքին














ՀՀ անկախության օրը հաղթահարեցինք Թեղենիսի լեռը և բարձունքին իրականացրեցինք ֆոտոպլեներ, շատ հետաքրքիր անցավ օրը, չնայած նրան, որ ջուր չունեինք, բայց լավ էր: Մենք այդ օրը մի բարձունք չհաղթահարեցինք, այլ միանգամից 3 բարձունք, մենք սկզբում մտանք մի կիսաքանդ եկեղեցի, աղոթեցինք, երգեցինք ու երբ դուրս եկանք  նախաճաշեցինք:
Մենք որոշեցինք ճանապարհը փոխել ու գնալ անտառի միջով, մի հիանալի տեսարան էր անտառի միջից: Լեռն ուներ 2851 մետր բարձրություն, բայց մենք հաղթահարեցինք լեռը ու լեռի բարձունքին արեցինք ֆոտոպլեներ:

Լոռիում

Բարև ձեզ: Ես Մկրտչյան Միլենան եմ: Եկել եմ  սկաուտական ճամբար,որը գտնվում է  Լոռու մարզի Լերմոնտովո գյուղի մոտ:Առավոտյան` նախաճաշից հետո գնացինք Տանձուտ գետ: Քանի որ ճանապարհ չկար, ճամբարականները ստիպված եղան անցնել գետի միջով, իսկ մի մասին սկաուտներ Մայքն ու Արծիվը և ընկեր Էմանուելը մեզ գրկած անցկացրին գետը: Ճանապարհը այնքան էլ լավը չէր անտառի միջով, քանի որ խոնավ էր. բոլորի կոշիկները կեղտոտվեցին, բայց հաճելի ճամփորդություն  ունեցանք:

Հաճելի և ուսումնական օր









Դասարան անիվներ վրա ծրագրով  այսօր գնացինք տեղեղատբական թերթիկներ բաժանելու:   Գնացինք Հյուսիսային պողոտա երեխաների միջազգային օրվա կապակցությամբ 
 <<Արարատբանկի>> կոմից ստացանք  շապիկներ հետո դուրս եկանք Հանրապետության հրապարակ ստացքանք հրավերք պիցցա ուտելու <<Pizza di Roma>>-յում , բուկլետ բաժանելուց  մոտենում ասում էինք Բարև ձեզ, մենք <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրից ենք ճանաչեք մեր դպրոցը պատմում էինք, ուսումնահետազոտական ճամբարի մասին: Հետ եկանք դպրոց  օրը դարձավ անմոռանալի, հետաքրքիր և ուրախ օր մենք երկար ժամանակ չենք մորռանա այս օրը:




Այսօր եղանակը շատ լավ էր և մենք գնացինք Խնձորեսկ գյուղ:Այցելեցինք Մխիթար սպարապետի գերեզմանին, կարդացինք նրա շիրիմաքարի վրա գրված գրությունը: Բարձրացանք ճոճվող կամուրջ, մի քիչ վախեցանք, բայց շատ հետաքրքիր էր: Կամուրջը Հին Խնձորեսկը միացնում էր Նորի հետ: Կամրջի սկզբի հատվածից երևում էր Հին Խնձորեսկի գեղեցիկ բնությունը՝ իր խորշերով, քարայրերով: Խորշերի կողքին վեր էր խոյանում Սուրբ Հռիփսիմե եկեղեցին: Եկեղեցու գլխավոր քարի վրա գրված էր, որ այն կառուցվել է 1665 թ.-ին: Ճամփորդությունը շարունակեցինք արդեն Գորիս քաղաքում՝ այցելելով գրող Ակսել Բակունցի տուն թանգարան: Բավականին հետաքրքիր նորություներ իմացանք նրա կյանքի մասին: Հանդիպեցինք Ակսել  Բակունցի անվան 1-ին միջնակարգ դպրոցի աշակերտների հետ, պատմեցինք մեր դպրոցի մասին, նվիրեցինք մեզ հետ բերված գրքերը: Ճամփորդությունը հետաքրքիր էր և օգտակար:

Комментариев нет:

Отправить комментарий