вторник, 28 мая 2013 г.

Ճամփորդություն. օր երկրորդ




Այսօր եղանակը շատ լավ էր և մենք գնացինք Խնձորեսկ գյուղ:Այցելեցինք Մխիթար սպարապետի գերեզմանին, կարդացինք նրա շիրիմաքարի վրա գրված գրությունը: Բարձրացանք ճոճվող կամուրջ, մի քիչ վախեցանք, բայց շատ հետաքրքիր էր: Կամուրջը Հին Խնձորեսկը միացնում էր Նորի հետ: Կամրջի սկզբի հատվածից երևում էր Հին Խնձորեսկի գեղեցիկ բնությունը՝ իր խորշերով, քարայրերով: Խորշերի կողքին վեր էր խոյանում Սուրբ Հռիփսիմե եկեղեցին: Եկեղեցու գլխավոր քարի վրա գրված էր, որ այն կառուցվել է 1665 թ.-ին: Ճամփորդությունը շարունակեցինք արդեն Գորիս քաղաքում՝ այցելելով գրող Ակսել Բակունցի տուն թանգարան: Բավականին հետաքրքիր նորություներ իմացանք նրա կյանքի մասին: Հանդիպեցինք Ակսել  Բակունցի անվան 1-ին միջնակարգ դպրոցի աշակերտների հետ, պատմեցինք մեր դպրոցի մասին, նվիրեցինք մեզ հետ բերված գրքերը: Ճամփորդությունը հետաքրքիր էր և օգտակար:

Комментариев нет:

Отправить комментарий