понедельник, 16 сентября 2013 г.

Ասա`ի՞նչ գույնն ես սիրում, ասեմ` ով ես դու

Սև

Սև գույնը շատերն են սիրում: Այս գույնն ընտող մարդը միշտ պատրաստ է կռվի, նա լի է կրակով ու կրքով: «Սևի» զգացմունքները լիովին կլանում են նրան: Սա դիմադրության գույնն է, որը առաջ է գալիս ոչ թե սեփական ցանկությամբ, այլ թելադրված է հանգամանքներով կամ այլ մարդկանց կողմից: Ցավոք, սև գույնի սիրահարը միշտ չէ, որ կարող է ճիշտ գնահատել իրավիճակը, ինչի պատճառով պարտվում է և շատ ցավալի տանում պարտությունը: Նրա կյանքում ինտիմը գլխավոր դեր է խաղում, նա շատ կրքոտ է, սիրում է սիրել և լինել սիրված: Անկախ դրված նպատակից` նա մինչև վերջ գնում է դեպի այն:

Մոխրագույն
Մոխրագույնի սիրահարը կարողանում է լուծել անգամ ամենաբարդ խնդիրները, գլուխ է հանում ճշգրիտ գիտություններից և տեխնիկայից: Ընդհանուր առմամբ` մուգ-մոխրագույնը, օրինակ, մաքրող գույն է: Այն հայտնվում է մեր երազներում, երբ մենք առողջանում ենք, կամ լուծվում են սիրային խնդիրները: «Մուգ-մոխրագույնը» սիրում է կարգ ու կանոն, նրա յուրաքանչյուր իր իր տեղում է: Գուցե երբեմն նա ձանձրալի է թվում, սակայն դժվարին պահին միշտ կօգնի: Նա ստեղծագործ անհատ է և կարող է բոլոր ոլորտներում շատ մեծ հաջողությունների հասնել: Աշխարհում ամենից շատ նա վախենում է խնդիրներից, ատում է դրանք և ձգտում է ամեն կերպ խույս տալ դրանցից:

Դարչնագույն
Դարչնագույնի սիրահարները հավասարակշռված են: Նրանք բծախնդիր են և ձգտում են իրագործել միայն ծրագրված պլանները: Նախընտրում է հանգիստ մթնոլորտ, մենակություն և լռություն: Այսպիսի մարդուն բնորոշ են խստությունը հարաբերություններում, հաստատունությունն ու չափավորությունը: Նա սիրում է իշխանությունն ու ձգտում է դրան: Նրա համար ամենակարևորը գետնի վրա ամուր կանգնած լինելն է: Նա հազվադեպ է շրջապատի վրա լավ ազդեցություն թողնում, սակայն դժվար պահին նրա վրա կարելի է հույս դնել:

Կանաչ
Մուգ-կանաչի սիրահարը համառ է և հաստատուն: Իսկ ոսկեգույնի հետ համադրության մեջ այն բիզնեսմենների գույնն է դառնում: «Կանաչը» ձգտում է ապահովել իր նյութական ապահովվածությունը: Նա ինքնամփոփ է և ճնշում է մյուսների էներգիան: Նրա ճաշակն ու նուրբ էությունն օգնում են հասնել ինչպես հոգևոր, այնպես էլ նյութական հարստության: Նման մարդը վայելու է մյուսների վստահությունը:

Կարմիր
Միանշանակ սա կրքոտ մարդ է: Նա խենթանում է առաջնորդ լինելու մտքից: Եվ դա նրան կհաջողվի, եթե միայն նրա էմոցիաները գլուխ չբարձրացնեն: Նա հազվադեպ է տառապում խղճի խայթից, ուստի անիմաստ է նրա գլխին քարոզ կարդալը. նա միայն կզայրանա դրանից: Նա սիրում է կյանքն և շատ հաճախ հասնում է նրան, ինչին ձգտում է:

Մանուշակագույն
Նա, ով սիրում է մանուշակագույնը, արտասովոր մարդ է: Նա ձգտում է ազատության և անկախության, սիրում է անակնկալներ և զիգզագներ: Նա կարող է պասիվ մարդու տպավորություն թողնել, սակայն հոգու խորքում երազում է թևերի մասին, որպեսզի թռչի որքան հնարավոր է բարձր: «Մանուշակագույնը» շատ բարձր ինտելեկտ ունի և սիրում է ամեն կախարդականն ու անհասկանալին:

Վարդագույն
Այն մարդը, ով սիրում է վարդագույնը, ողջ կյանքում ապրում է երազների և հրաշքի սպասումների աշխարհում: Երազում է վեհ սիրո մասին: Նա նուրբ է և քնքուշ: Սիրում է հարմարավետություն: Հաճախ նա այդպես էլ չի հանում վարդագույն ակնոցը: Իսկ ահա իրականության հետ բախումը նրան երկար ժամանակ փակուղի է տանում: Լինում է, որ «վարդագույնը» հուսահատեցնում է շրջապատին, որովհետև գերագնահատում է իր ուժերը: Փոխարենը` անհաջողություններից հետո նա միանգամից հանգստանում է: Այսպիսի մարդը խոստումներ է տալիս ավելի հաճախ, քան հասցնում է իրականացնել դրանք:

Դեղին
Դեղին գույնի սիրահարը կամքի մեծ ուժի տեր է: Սա առյուծ է, ով կարողանում է կենտրոնացնել ուժերն այնտեղ, որտեղ պետք է: Նա կարող է հաջողությունների հասնել և գիտության ասպարեզներում, և անգամ շոու-բիզնեսում: Նա կարողանում է երկար աշխատել, սակայն կարող է և կարգին հանգստանալ ինչպես միայնակ, այնպես էլ սիրած էակի հետ: «Դեղինը» բաց մարդ է, նրա կյանքը լի է վառ պահերով: Նա խելացի է, զգացմունքային, առատաձեռն:

Կապույտ
Եթե մարդ սիրում է կապույտ գույնը` պարզ երկնքի և ծովի գույնը, ապա նա սիրում է ճանապարհորդել: Սա ստեղծագործողների գույնն է: Նման մարդիկ սիրում են կյանքը, սիրում են գեղեցիկ դերեր ստանձնել, սիրում են հաջողությունն ու հեշտությամբ հասնում են դրան: Եթե նրանց աշխատանքը նրանց սրտով է, ապա հասնում են շատ մեծ հաջողությունների: Անմիջական են, չեն սիրում մենակությունն ու ամեն կերպ խուսափում են դրանից:

Սպիտակ

Այսպիսի մարդու երևակայությունը շատ լավ է զարգացած: Նա կարող է հեքիաթ հորինելով ապրել: Սպիտակի սիրահարը երևակայության մեջ ստեղծում է հեքիաթային արքայադստեր կամ արքայազնի կերպար և ուժերը չխնայելով փնտրում է նրան: Նա երազկոտ է: Եթե մի բան նրա դուրը չի գալիս, ապա նա կսկսի ամեն կերպ խուսափել դրանից:

воскресенье, 15 сентября 2013 г.

Ասա` ինչպես ես քնում, ասեմ` ով ես դու

Նա ով քնում է կուչ եկած դիրքով, հոգեբանն անվանում է բողբոջ, որը չի ցանկանում բացվել ու ծաղկել: Նրա կարծիքով, այս մարդիկ ենթագիտակցորեն չեն կամենում հեռանալ ու բաժանվել մանկությունից: Նրանք ավելի ուժեղ մեկի կողմից հովանավորության կարիք ունեն, նրանց հաճելի է, երբ ինչ-որ մեկը հոգ է տանում իրենց մասին: Անվճռական կամ էլ ոչ այնքան ինքնավստահ, պատասխանատվությունից խուսափող մարդիկ են, որոնք հավասարապես կարող են հայտնվել թե՛ լավ, թե՛ վատ ազդեցության տակ: Սկզբունքորեն նրանք զգացմունքային ու հախուռն խառնվածք ունեն ու ավելի շատ առաջնորդվում են պահի տրամադրությամբ, քան առողջ բանականությամբ:

Նա, ով քնում է փորի վրա, թևերն էլ տարածած ողջ մահճակալի երկայնքով, մի ոտքը ծալած, սովորաբար ինքնավստահ մարդիկ են, ճշտապահ, հետևողական իրենց դատողություններում, սիրում են կարգ ու կանոն: Չեն սիրում անսպասելիությունը, քանի որ իրենք էլ նախապես ամեն ինչ մտածում ու հաշվարկում են: Սովորաբար նրանց մեղադրում են մանրախնդրության ու երևակայության բացակայության համար: Սիրում են իրենց տեսակետը պարտադրել, հրամայել ու ղեկավարել:

Նա, ով քնում է մեջքի վրա, ձեռքերը գլխի տակ դրած, սովորաբար շփվող է, սրտացավ: Այս մարդիկ հրաշալի գիտեն իրենց թերություններն ու գերադասում են չխոսել դրանց մասին: Նրանք օժտված են պայծառ մտքով, բարեկամաբար են տրամադրված շրջապատի հանդեպ ու աշխարհն էլ ընդունում են այնպիսին, ինչպիսին որ կա, չնայած երբեմն այս հատկությունն ավելի շատ կապված է կյանքը չբարդացնելու հետ: Հոգեբանը հավաստիացնում է, որ այս դիրքը հատուկ է նրանց, ովքեր մանուկ հասակում ծնողների սիրելին են եղել:

Նա, ով սիրում է քնել կողքի վրա, թեթևակիորեն ծունկը ծալած, հավասարակշռված ու համբերատար մարդիկ են: Նրանք հազվադեպ են վիճում, հակված են խելացի փոխհամաձայնության և առանց դժվարության հարմարվում են ցանկացած պայմանների ու իրավիճակների: Սակայն բավականաչափ համարձակություն, եռանդ ու հետևողականություն չունեն նպատակներին հասնելու համար: Փառասեր չեն ու, բնականաբար, չեն փորձում փայլել հասարակության մեջ, դառնալ առաջնորդ ու առաջատար: Գերադասում են ստվերում մնալ, մանավանդ եթե այդ ստվերը պատկանում է սիրած մարդուն կամ էլ նրան, ում հարգում են:

среда, 11 сентября 2013 г.

Ճառ աչքերի մասին




Աչքը շատ լավ օրգան է, որով դու տեսնում ես ուրախություն, տխրություն, բարություն, չարություն :
Աչքը նուրբ տեղ է, որտեղ կարող է ներթափանցել ամեն ինչ,  դրա համար պետք է լավ պահել աչքերը,  քանի որ նրանք կբրբոքվեն, կցավեն: Ուրախ թող լինի այն մարդը, ով  ունի աչքեր, որովհետև կան մարդիկ, ովքեր ցավոք սրտի չեն տեսնում ու զգում են սրտով:

понедельник, 2 сентября 2013 г.

My best days in my holidays


I spand my summer holydays in a Lori, Sevan and Dilijan. I read much interesting books.Then I play whit my friends, drive bike and I learn to play piano. In Lori i have a very good time. We went in lermontovo country.
We slip in tent it was a little cold but very good.

Իմ ամառային արձակուրդներ


Ես իմ ամառային արձակուրդներ անցկացրել եմ Լոռիում, Սևանում և Դիլիջանում :Շատ լավ հանգստացել եմ :Կարդացել եմ մի քանի գրքեր՝ <<Գանձերի կղզին>>, <<Երկարագուլպա Պիպին>>, <<Օզի Կախարդը>>  և էլի շատ գրքեր: Իմ     արձակուրդները  շատ հետաքրքիր են անցել: Ես բակում ընկերուհիներիս հետ խաղացել եմ, շատ հեծանիվ եմ քշել ,մի քիչ էլ սովորել եմ դաշնամուր նվագել, և  այսպես  էլ ուրախ անցկացրել եմ իմ արձակուրդները: